Բաժիններ՝

«Մխիթարյանը Հայաստանը դրեց քարտեզի վրա». հեղինակավոր Marca-ն ՝ Մխիթարյանի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իսպանական հայտնի Marca պարբերականն օրերս զրուցել էր Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունյաթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Բացի այդ զրույցից, Marca-ն իր ընթերցողներին է ներկայացրել նաև Մխիթարյանի հաջողություններն անցած մրցաշրջանում:

Ըստ պարբերականի՝ 2016-2017 մրցաշրջանն այնքան լավն էր Մխիթարյանի համար, որ նա  բարձրացրեց հայկական ֆուտբոլի հեղինակությունը: Սա՝ հատկապես այն ժամանակ, երբ Հենրիխն օգնեց թիմին հաղթել Սուպերգավաթում և Եվրոպա լիգայում:

Պարբերականը նշում է, որ բոլոր մրցաշարերում խփելով 11 գնդակ՝ Մխիթարյանը դարձավ ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն՝ հետ մնալով միայն Իբրահիմովիչից, ինչպես նաև կատարեց 5 գոլային փոխանցում: Այս ամենը՝ 28  տարեկանում:

Պարբերականը նշում է, որ Եվրոպա լիգայում մի շարք գոլեր խփելով՝ Մխիթարյանը «Հայաստանը դրեց քարտեզի վրա»՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով նվաճում է եվրոպական մրցաշարերից մեկի տիտղոսը:

Կարդացեք նաև

«Մխիթարյանը չի պատրաստվում կանգ առնել»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Մխիթարյանը տիտղոսներ է նվաճել 4 երկրներում՝ Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում:

2017-2018 մրցաշրջանը, ըստ պարբերականի, նոր մարտահրավեր է Մխիթարյանի և իր խաղընկերների համար, քանի որ մանչեսթերյան ակումբը վերադառնում է Չեմպիոնների լիգա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս