Ինչպես է սուտը հնարվում՝ ըստ Դավիթ Լոքյանի
«Գաղտնի քննարկում չի եղել։ Այդ քննարկմանը մասնակցել է առնվազն գոնե 50 մարդ, և այդ ուղղությամբ որևէ բառ նույնիսկ չի հնչել: Այդ հարցը, որ ասում են, այս պարագայում կարելի է ասել՝ ինչպես է սուտը հնարվում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը՝ մեկնաբանելով տարածված լուրերը, որ օրերս ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ ԳՄ համատեղ նիստում Սփյուռքի, հատկապես՝ ԱՄՆ դաշնակցականները պահանջել են, որպեսզի հայաստանյան ՀՅԴ ներկայացուցիչները քննարկեն կոալիցիայից դուրս գալու հարցը։
Ըստ Լոքյանի՝ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալու հարց չի քննարկում, և նիստում այդ մասին անգամ բառ չի խոսվել։ Նրա խոսքով՝ տեղի և արտասահմանյան ՀՅԴ կառույցների ներկայացուցիչները քննարկել են կոալիցիայում լինելու գործընթացը, կառավարության աշխատանքը, առաջնահերթություններն ու երկրում բարեփոխումների իրականացումը։
«ԱՄՆ-ից որևէ մեկը նույնիսկ չի մասնակցել այդ միջոցառմանը»,- հավելեց Լոքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում