«Սերխիո Ագուերոն և Կլաուդիո Բրավոն մնում են «Մանչեսթեր Սիթիում». Պեպ Գվարդիոլա
Իսպանացին ուզում է ուժեղացնել թիմը, այլ ոչ թե՝ վաճառել ֆուտբոլիստներին:
«Մենք ունենք տարբերակներ՝ կապված պոտենցիալ նորեկների հետ: Բայց քանի դեռ գործարք չի ձևակերպվել, ես այլ ակումբների նկատմամբ հարգանքից ելնելով՝ ոչինչ չեմ ասի:
Նախորդ մրցաշրջանում երկար ժամանակ շարքից դուրս եկավ Գաբրիել Ժեզուսը: Ես կուզենայի, որպեսզի նա ավելի շատ խաղար Ագուերոյի հետ: Դուք գիտեք իմ կարծիքը Սերխիոյի մասին: Նա մեր ֆուտբոլիստն է և մնում է թիմում:
Կլաուդիո Բրավոն կլինի մեր դարպասապահը նոր մրցաշրջանում: Մենք մոտենում ենք մրցաշրջանին Էդերսոնի, Բրավոյի և մեր երիտասարդ ֆուտբոլիստների հետ»,- Գվարդիոլային է մեջբերում «Սիթիի» պաշտոնական կայքը:
Ագուերոյի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է 2019 թվականին:
34-ամյա Բրավոն նախորդ մրցաշրջանի վերջում կորցրեց իր տեղը «Սիթիի» հիմնական կազմում:
Հունիսի սկզբին «քաղաքայինները» 40 մլն եվրոյով «Բենֆիկայից» գնեցին դարպասապահ Էդերսոնին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը