Բաժիններ՝

Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները

Ուզո՞ւմ եք իմանալ բնավորության լավագույն հատկությունները: Marketium.ru-ն կարճ թեստ է առաջարկում, որը կօգնի վեր հանել բնավորության ուժեղ կողմերը: Երկար մի մտածեք, պարզապես ընտրեք այն բվին, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս:

#1: Բաց, բարյացակամ, չափազանց հետաքրքրասեր մարդ եք: Միշտ ձգտում եք նոր, հետաքրքիր բաներ իմանալ: Ձեր գլխավոր թերությունն այն է, որ սիրում եք քիթը խոթել ձեզ չվերաբերող հարցերի մեջ: Աշխատեք, որքան հնարավոր է, քիչ հետաքրքրվել մյուսների անձնական կյանքով:

#2: Ձեր ներսում դեռևս միամիտ երեխա է ապրում: Սիրում եք ձեզ շրջապատող աշխարհը, բայց ձեզ համար անտանելի է գիտակցել, որ գոյություն ունեն չարություն և անարդարություն: Երբեմն ձեզ համար բավական դժվար է պաշտպանել սեփական կարծիքը: Անհանգստանալու կարիք չկա. ամեն ինչ կփոխվի դեպի դրականը:

#3: Մի փոքր անինքնավստահ եք և հաճախ վախենում եք սխալ ընտրություն կատարել: Այդպես չի կարելի: Հարկավոր է հաղթահարել ներքին վախերը, քանի որ դրանք պարզապես ձեր երևակայության արդյունքն են: Խորը շունչ քաշեք և անցեք որոշակի գործողությունների:

#4. Ինքնավստահ եք, պատրաստ եք հաղթահարել դժվարությունները: Բայց միշտ հայտնվում է ինչ-որ բան, որ հաջողության հասնելու ճանապարհին խանգարում է անել վերջին քայլը: Հարկավոր է ազատվել միամտությունից ու մեծանալ:

#5: Անուղղելի վատատես: Սա ձեր բնավորությունն է, որի հետ ոչինչ չեք կարող անել: Ձեզ պարզապես հնարավոր չէ համոզել: Վտահեք մարդկանց, նրանց հետ ավելի նուրբ եղեք: Նրանք, անկասկած, կգնահատեն այդ փոփոխությունները:

#6: Բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեք, բայց նաև էգոիստ եք: Մյուսներին վերևից եք նայում: Դա, իհարկե, կխանգարի ձեզ մարդկանց հետ հարաբերություններում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի