Բաժիններ՝

Ճապոնիայի հարավ արևմուտքում հեղեղումների զոհերի թիվը հասել է 34-ի

Ճապոնացի բժիշկները հավաստել են Կյուսյու հարավ – արեւմտյան կղզում երկարատեւ տեղատարափ անձրեւներից հետո սողանքների եւ հորդացումների հետեւանքով եւս երկու մարդու մահը, այսպիսով տարերքի զոհերի ընդհանուր թիվն այս պահին հասել է 34-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր 32 զոհվածների մասին: Եվս յոթ մարդ համարվում է անհայտ կորած: Ինքնապաշտպանության ուժերի, ոստիկանության եւ հրշեջ պահպանության ավելի քան երկու հազար աշխատակիցներ շարունակում են անհայտ կորածների որոնումները: Տարահանման հանձնարարականը պահպանվում է գրեթե 2,2 հազար մարդու համար: Կյուսյու հարավ- արեւմտյան կղզում երկարատեւ տեղատարափ անձրեւների պատճառով տեղի են ունեցել բազմաթիվ հեղեղումներ եւ սողանքներ: Քանդվել են տներ, ճանապարհներ, երկաթուղային կաէ հուլիսի ամսական նորման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս