Բաժիններ՝

Ինչո՞ւ է ծովի ջուրն աղի

– Ինչո՞ւ է ծովի ջուրն աղի:

– Ծովի աղիությունը գետնից ելած գոլորշուց ու կրակից է, որպեսզի չհոտի: Իսկ նավերը հաջողությամբ են ընթանում աղի ջուր ունեցող ծովով: Ոմանք ասում են, թե աղիությունն արեգակի տաքությունից է առաջանում: Երևելի գիտնականները չեն ընդունում այս տեսակետը, քանզի եթե այդպես լիներ, պետք է ստեղծված ժամանակ քաղցր լինեին, հետո արեգակի տակ ընկնելով՝ աղիանային:

Այդ մասին Կոռնելիոսն ասում է, թե Աստված երրորդ օրն աղի ծովն ստեղծեց և միշտ աղի է պահում՝ այն գոլորշիները վրան ավելացնելով, որ գետնից արևի և ուրիշ լուսավորների զորությամբ են դուրս գալիս ու թափվում ծովը: Կոռնելիոսն ասում է նաև, թե անմտություն է որոշ աստղաբաշխների այն խոսքը, որ ծովի աղիությունն արեգակի ճառագայթներից է առաջ գալիս: Իբր թե դրանով ծովի հատակն է այրում և այրելուց այդ աղիությունն է առաջանում, ինչպես կրակն է կծվանում այրելուց: Այս կարծիքն ընդհանրապես անընդունելի է, որովհետև հայտնի փորձով հերքվում է, քանզի արեգակը ծովը չի այրում, նրա ճառագայթը տասնհինգ կանգունից ավելի ջրի մեջ չի ներգործում, ինչպես վկայում են հմուտ նավավարները և լողորդները:

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս