Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Էրերային առաջարկել է նոր երկարաժամկետ պայմանագիր

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պահպանել կիսապաշտպան Անդեր Էրերային, ով մեկ տարի անց կարող է դառնալ ազատ գործակալ: Հաղորդվում է, որ մանկունյանցիները 27-ամյա իսպանացուն առաջարկել են աշխատավարձի բարձրացմամբ նոր երկարաժամկետ պայմանագիր:

Նախորդ մրցաշրջանում Էրերան ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ: Շուտով նրան պետք է նշանակեն թիմի փոխավագ:
Էրերան դեմ չէր քննարկել «Բարսելոնայի» առաջարկը, բայց կատալոնացիներն իմանալով ֆուտբոլիստից չհրաժարվելու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ցանկության մասին՝ ոչ մի լուրջ քայլ նրան ձեռք բերելու համար չեն նախաձեռնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս