Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» Օբամեյանգի հեռանալու դեպքում կարող է գնել Օլիվիե Ժիրուին

«Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուն կարող է տեղափոխվել Դորտմունդ:

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն ամենայն հավանականությամբ այս ամառ կհեռանա ակումբից: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նրա նախկին ակումբը՝ «Միլանը» և «Չելսին», որը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» Ռոմելու Լուկակուի համար պայքարում:

Գերմանական ակումբում իրենց գլխավոր ռմբարկուի համար արդեն սկսել են փոխարինող որոնել: Ըստ The Times-ի տեղեկության, «Բորուսիայի» ղեկավարությունն իր ընտրությունը կանգնեցրել է տրանսֆերային բազում լուրերի մեկ այլ մասնակցի՝ Օլիվիե Ժիրուի վրա: Ֆրանսիացին հետաքրքրում է ԱՊԼ-ի բազմաթիվ ակումբների, ինչպես նաև «Մարսելին», ինչի համար «Բորուսիան» կարող է հանդիպել բարձր մրցակցության:

Նախորդ մրցաշրջանում Օլիվիեն ԱՊԼ-ում անցկացրած 29 խաղերում դարձել է 12 գոլի և 5 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31