Բաժիններ՝

«Ալաշկերտ»-ԲԱՏԷ. Հայկական թիմը պայքարելու է մինչև վերջ

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 21:30-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի հերթական հանդիպումը, որտեղ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը»  կմրցի  բելառուսական ԲԱՏԷ-ի հետ:

«Ալաշկերտը» միակ հայկական ակումբն է, որ շարունակում է պայքարը եվրոպական մրցաշարերի որակավորման փուլերում:

Խաղի ֆավորիտ է համարվում բելառուսական թիմը, սակայն հայկական ակումբի ֆուտբոլիստները նշում են, որ պայքարելու են մինչև վերջ:

Խաղից առաջ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը  նշել է, որ իրենք շատ լավ են ճանաչում մրցակցին, գիտեն, որ ԲԱՏԷ-ն բելառուսական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից է:

Կարդացեք նաև

Ըստ Աբրահամ Խաշմանյանի՝ իրենք այս խաղում տրամադրված են մարտական և պետք է մարտական տրամադրված լինեն ցանկացած խաղում:

«Եթե մարտական տրամադրված չլինենք, խաղադաշտ դուրս գալն անիմաստ կլինի: Պետք է տրամադրվենք լավատեսորեն և սպասենք լավ արդյունքի»:

Աբրահամ Խաշմանյանը նշում է, որ երկրպագուների սակավությունն իրենց չի խանգարի, քանի որ արտագնա խաղերում իրենք սովոր են նման վիճակի: Սակայն, ըստ հայկական թիմի գլխավոր մարզչի՝ Երևանում կլինեն շատ երկրպագուներ:

Ըստ Աբրահամ Խաշմանյանի՝ բելառուսական ֆուտբոլի վիճակը  մի քանի անգամ ավելի լավ է, քան հայկական ֆուտբոլինը: Սակայն դա՝ միայն ակումբային մակարդակում, քանի որ ակումբներում հիմնականում խաղում են լեգեոներներ:

«Հիմա մենք անում ենք ամեն ինչ հայկական ֆուտբոլը բարձր մակարդակի հասցնելու համար: Բարձրագույն խմբում ունենք միայն 6 ակումբներ, ինչը շատ քիչ է: Դրա համար էլ նշում ենք, որ բելառուսական ֆուտբոլի վիճակն ավելի լավ է»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս