ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի նախագիծ է պատարստել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին. AP
Միացյալ Նահանգները պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի նախագիծ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին՝ երկրի կողմից հրթիռային փորձարկում անցկացնելու պատճառով:
Ինչպես հուլիսի 10-ին հաղորդել է Associated Press(AP) գործակալությունը, տեքստը տարածվել է Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների մեջ, որը ներառում է Ռուսաստանը, Մեծ Բրիտանան, Չինաստանը և Ֆրանսիան: Գործակալությունը փաստաթղթից որևիցե մանրամասնություններ չի բերում՝ վկայակոչելով անունները չհայտնած դիվանագետների: ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունում ՏԱՍՍ-ին հայտարարել են, որ չեն կարող մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին անցյալ շաբաթ հայտնել է, որ ամերիկյան կողմը պատրաստում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին: Դիվանագետի խոսքով՝ միջազգային հանրակցությունը «կարող է կտրել» ԿԺԴՀ-ի «կայուն արժույթի հիմնական աղբյուրները», այդ թվում մտցնել նավթի մատակարարման նոր սահմանափակումներ, «խստացնել օդային և ծովային սահմանափակումները», ինչպես նաև հասցեական պատժամիջոցներ սահմանել «այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց» նկատմամբ, որոնք առանչություն ունեն Փենյանի հրթիռա-միջուկային ծրագրի հետ: