Թիլերսոնը կայցելի Քուվեյթ, Քատար և Սաուդյան Արաբիա
ԱՄՆ-ի պետական քարտուղար Ռելս Թիլերսոնն այցով կմեկնի Քուվեյթ, Քատար եւ Սաուդյան Արաբիա՝ Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարների հետ հանդիպման համար: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունը:
Այցն սկսվում է հուլիսի 10-ին եւ կշարունակվի չորս օր: Ուղեւորության հավանական նպատակը Քատարի եւ արաբական երկրների խմբի, որը ներառում է Սաուդյան Արաբիան, դիվանագիտական բախումը լուծելու որոնումն է, կարծում է Reuters-ը:
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հայտարարել են Քատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրան մեղադրելով ահաբեկչության աջակցության եւ իրենց ներքին գործերին միջամտության մեջ:
Դոհայում մեղարդանքները համարել են անհիմն: Քուվեյթը փորձերէ ձեռնարկում միջնորդ հանդես գալու դիվանագիտական բախման լուծմման գործում: Ավելի ուշ չորս երկրները նշել են 13 պահանջներ ճգնաժամից դուրս գալու համար եւ Քուվեյթի միջնորդությամբ այն հանձնել են Քատարին:
Հունիսի 5-ին վերջնագրի ժամկետը լրացել է, իսկ Դոհայի՝ Քուվեյթի միջոցով տրված պատասխանը հարուցել է քառյակի «ափսոսանքը»: Դրանց հետո Քատարին բոյկոտած երկրները որոշել են շարունակել քաղաքական են տնտեսական ճնշում գործադրել Քատարի վրա, քանի դեռ նա չի փոխի իր քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: