Բաժիններ՝

Ոսկեվանում շնագայլը ցերեկով հարձակվել է ամուսինների վրա. aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում մի շաբաթ առաջ, առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում շնագայլը հարձակվել է ամուսինների՝ 55-ամյա տղամարդու եւ նրա 51-ամյա կնոջ վրա: Դեպքը տեղի է ունեցել գյուղի տարածքում, նրանց տան մոտ: Շնագայլը կծել է կնոջը, վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել կենդանուն:

Տղամարդն ասել է, որ շնագայլը երկու անգամ է հարձակվել իր վրա, փորձելով կծել իր ոտքերը: Նրա խոսքերով՝ կենդանին մեծ էր, այն առանց ձայն արձակելու, երախը բաց հարձակվել է իր վրա: Տղամարդը ճանապարհից ցախի կտոր է գտել, դրանով հարվածներ հասցրել կենդանուն, որը հեռացել է: Կնոջը տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ապա՝ Երեւանի հիվանդանոցներից մեկը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս