Գերմանիայում 600-ից ավելի հանցագործների են ձերբակալել G20-ի պատճառով մտցված սահմանային վերահսկողության ժամանակ
Գերմանիայի իրավապահ մարմինները 673 որոնվող հանցագործների են ձերբակալել սահմանին լրացուցիչ ստուգումների ընթացքում, որոնք շուրջ մեկ ամիս առաջ սահմանվել էին Քսանի խմբի գագաթնաժողովի կապակցությամբ: Հուլիսի 10-ին այս մասին հաղորդել է Funke մեդիական խումբը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների աղբյուրներ:
Ըստ մեդիական խմբի տեղեկատվության՝ հուլիսի 8-ի դրությամբ իրականացվել է այն անձանց կալանավորման 673 որոշում, որոնք կատարել են G20-ի գագաթնաժողվի անցկացման հետ չկապված իրավախախտումներ:
Սահմանին լրացուցիչ վերահսկողությունը մտցվել է հունիսի 12-ին հանդիպման անվտանգության ապահովման նպատակով: Ընտրանքային, «տեղով եւ ժամանակով պայմանավորված» ստուգումները կիրականացվեն ընդհուպ մինչեւ հուլիսի 11-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: