Ինչու է հարկավոր ձուն խառնել սուրճի հետ
Fithacker.ru-ն գրում է, որ սուրճը շատերի սիրելի ըմպելիքներից մեկն է։ Մարդկանց բավական ստվար զանգված իր օրը սկսում է մեկ բաժակ սուրճով։ Եվ չնայած առավել տարածված են սուրճի ավանդական տեսակները՝ գոյություն ունեն մի շարք բաղադրատոմսեր, որոնք առաջարկում են սուրճին հետաքրքիր բաղադրիչներ ավելացնել։
Եթե սիրում եք նոր բաներ փորձել, կարող եք ձուն խառնել սուրճի հետ։ Ավստրիայում սուրճը խառնում են մեղրի ու ձվի հետ, ինչի արդյունքում սուրճը բավական հետաքրքիր համ է ստանում։
Ինչ է հարկավոր անել։ Անհրաժեշտ է առանձնացնել ձվի դեղնուցը, հարել, ավելացնել մեղրը։ Պատրաստեք սուրճը, ավելացրեք մեղրն ու ջուրը։
Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես են սուրճ պատրաստում այլ երկրներում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը