«Անհամբերությամբ եմ սպասում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում աշխարհի ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հուլիսի 7-ին պլանավորված հանդիպումներին: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի՝ իր անձնական էջում:
«Անհամբերությամբ եմ սպասում աշխարհի ղեկավարների, այդ թվում Վլադիմիր Պուտինի հետ՝ այսօրվա հանդիպումներին: Հարկավոր է շատ բան քննարկել»,- գրել է նա:
Հուլիսի 7-ին Համբուրգում G20-ի գագաթնաժողովում պետք է կայանա Թրամփի եւ Պուտինի առաջին անհատական հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: