Տիգրան Սարգսյանի եղբորորդուն առաջարկել են ԱԺ նախագահի խորհրդական աշխատել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գրել էինք, որ ԱԺ նախագահի 22 խորհրդական-օգնականներից մնալու են 6-ը: Սակայն ոմանց համար ԱԺ աշխատակցի «ուդոն»՝ վկայականը, կարևոր է, ուստի պատրաստ են անգամ անվճար աշխատել, օրինակ, նավթի բիզնեսում հայտնի Վահագն Գրիգորյանը, նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, Վրույր Փենեսյանը, Լատվիայում պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը:
Վարձատրվող խորհրդական կլինի Վրեժ Գասպարյանը՝ ԱԺ իրավաբանական վարչության նախկին պետը, Նիկոյանի ժամանակ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը, Հովիկ Աբրահայանի գլխավոր խորհրդականը, ինչպեսև Գագիկ Նահապետյանը: Բաբլոյանին խորհուրդ կտան նաև նախկին պատգամավոր, 72-ամյա Մկրտիչ Մինասյանը՝ վճարովի հիմունքներով, և Վազգեն Կարախանյանը՝ անվճար:
Տեղեկացանք նաև, որ Տիգրան Սարգսյանի եղբորորդուն՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանին ևս առաջարկվել է ԱԺ նախագահի խորհրդական աշխատել՝ հասարակական հիմունքներով: Նա դեռ մտածում է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։