Բաժիններ՝

«Վարկերի տոկոսադրույքներն այս պահին բավականին լուրջ իջնում են». Արթուր Ջավադյան

Վերջին 4 տարում տրվել է շուրջ 500 մլրդ դրամից ավելի գյուղացիական վարկ, իսկ տոկոսադրույքն այս պահին ձևավորվել է մոտ 15% մակարդակի վրա: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախագահ Արթուր Ջավադյանը, գյուղացիական վայրերում տրվող վարկերը պետք չէ շփոթել մյուս վարկերի հետ, որոնք մեծամասամբ սպառողական վարկեր են:

Ըստ նրա` այդ գումարից 90 միլիարդը տրվել է դրամով, սուբսիդավորվել է կառավարության կողմից և գյուղտնտեսությունների համար հասանելի է եղել 8%-ով: ԿԲ նախագահը հավաստիացրեց, որ աշխատանքներ են տանում վարկերի տոկոսադրույքներն իջեցնելու համար.

«Վարկերի տոկոսադրույքներն այս պահին բավականին լուրջ իջնում են: Մենք սպառողական շատ վարկերի տոկոսադրույքով Միացյալ Նահանգներից ցածր ենք»:

Ա.Ջավադյանը նշեց, որ բանկերի կողմից տրվող վարկերի առավելագույն շեմը 24% է, բիզնես վարկեր կան 8%-ով, եվրոյով` 6.5% և այլն:

Կարդացեք նաև

«Կարկուտից տուժածների մասով արվում է նույն աշխատանքը, ինչ նախկինում: Մեր մոտեցումը ինդիվիդուալ է բոլոր վարկառուներին: Ես ունեմ կարկտահարված 9 համայնքների տվյալները, վնասները 25-75% են: Մոտեցումները լինելու են ինդիվիդուալ, լիենլու են տարբեր ձևի, օրինակ` վարկերի ժամկետի երկարաձգում, արժույթի փոխանակում, տոկոսադրույքի միանշանակ նվազեցում և այլն»,- ասաց Ա.Ջավադյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս