Christian Louboutin-ը կանանց առաջարկել է կոշիկ «տրակտորային» ներբանով
Ֆրանսիայի Christian Louboutin մոդելային տունը ներկայացրել է Loubi-Athlete անվանումով կոշիկի նոր հավաքածուն: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը հունիսի 30-ին ստացվել է «Լենտա.ռու»-ի խմբագրությունում:
«Athleisure միտման բացառիկ մեկնաբանումն իր արտացոլումն է գտել Crampon արտասովոր տրակտորային ներբանով վառ մոդելների էքսցենտրիկ դիզայնում»,- պատմել է մակնիշի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ հավաքածուի մոդելների ներբանի
նորաստեղծական դիզայնը ջրանցույցների ճարտարապետական ուրվանկար է հիշեցնում: Նորույթները վաճառքի կհանվեն հուլիսին:
Ֆրանսիայի Christian Louboutin ընկերությունը հիմնվել է 1992 թվականին: Ընկերության կոշիկի եւ աքսեսուարների դիզայնում օգտագործվում են Swarovski-ի ստրազներ, ժանյակ եւ էկզոտիկ կաշի: