Բաժիններ՝

«Խոստանում եմ, առաջինը կսկսեմ դատախազների հայտարարագրերից». Գլխավոր դատախազ

«Կոռուպցիայի գոյությունը ոչ միայն իրավական հետևանքներ է ունենալու։ Դրա վկայությունը դուք տեսաք վերջին դեպքով՝ իմ որոշմամբ ձերբակալվեց դատախազ։ Եվ դրա մասին քաջ գիտի ցանկացած դատախազ։ Բնականաբար, բացառել, որ 337 դատախազներից ոչ ոք այսօր, երեկ, 10 օր առաջ ներգրավված չի եղել կոռուպցիոն որևէ գործընթացի մեջ, դժվար է անել, բայց նորից եմ ասում, մի բան ակնհայտ է, եթե պարզ դարձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա մասին եղավ հաղորդում, թույլ տվեք մի քիչ էլ օրենքը խախտած ասեմ, այս իրավիճակում վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ըստ նրա՝ ստուգման, վերահսկման մեխանիզմներ Դատախազությունում կան, ստորադաս դատախազների որոշումները ստուգվում են վերադաս դատախազների կողմից, և, եթե լինում են խախտումներ, կարգապահական հետևանքներ են լինում, եթե հանգեցնում է հանցագործության, քրեական գործ է հարուցվում, և այլն։

Որոշ դատախազների հայտարարագրերում առկա միլիոնավոր գումարների նվիրատվությունների վերաբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ դրան ուշադրություն չի դարձրել, քանի որ այդ փաստի առկայությունը դեռևս վարույթ հարուցելու հիմք չէ.

«Վերջերս մենք ընդունեցինք օրենք ապօրինի հարստացման մասին, որից հետո հայտարարագիրն ինքնին, որոշակի հակասություններով, արդեն առիթ կհանդիսանա վարույթների։ Այդ ժամանակ, խոստանում եմ, առաջինը կսկսեմ դատախազների հայտարարագրերից»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս