Բաժիններ՝

Ալ Բանոն բեմ է վերադառնում հիվանդությունից հետո

Ճանաչված իտալացի կատարող Ալ Բանոն առաջին համերգն է տալու հարկադրական ընդմիջումից հետո, որը նրան պահանջվեց մարտին 20-ին գլխուղեղի արյան շրջանառության խանգարման պատճառով հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Ինչպես նշվում է ՏԱՍՍ-ի տրամադրության տակ հայտնված Gruppo Hit պրոդյուսերական ընկերության մամուլի տեղեկագրում, որը սլովենական Նովա-Գորիցա քաղաքում երգչի համերգի կազմակերպիչն է, Ալ Բանոն հունիսի 22-ի երեկոյան ելույթ կունենա «Պեռլա Կազինոյում»:

«Ալ Բանոն կկատարի ամենահայտնի հիթերը, որոնք նրան հռչակ են բերել ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում՝ Felicita-ն, Ci sar-ը, որոնք բոլորի շուրթերին են, ինչպես նաեւ վերջին տարիների երգերը, այդ թվում՝ Di rise e di spine-ն, որը նա կատարեց Սան Ռեմոյի վերջին երգի փառատոնի ժամանակ»,-հայտնել է ընկերությունը:

Անցյալ տարվա վերջին երգիչը սրտի կաթված էր տարել, բայց շուտով շարք էր վերադարձել եւ արդեն փետրվարին մասնակցել Սան Ռեմոյի փառատոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս