Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր մաշկի գույնը միտումնավոր մգացնելու մեջ

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին մեղադրել են, որ նա հատուկ մգացրել է իր մաշկի գույնը նոր գովազդային արշավի շրջանակներում ֆոտոսեսիայի համար: Հունիսի 20-ին այս մասին հաղորդել է People-ը։ 36-ամյա Քարդաշյանը թողարկել է KKW Beauty կոսմետիկական միջոցների իր շարքը: Նախագծի ազդարարաման համար նա Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար՝ վկայակոչելով բրենդի էջը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր կարծում են, թե Քարդաշյանը ֆոտոշոպի միջոցով հատուկ փոխել է մաշկի գույնը: Նրանց կարծիքով՝ այդ կերպ ամերիկուհին փորձել է ավելի մեծ ուշադրություն գրավել իր բրենդի վրա:

Հեռուստաաստղի լուսանկարը սոցցանցում հավաքել է շուրջ երկու միլիոն լայք: Ընդամենը նրա էջում նորացումներին հետեւում է ավելի քան 101 միլիոն օգտատեր: Քարդաշյանը կոսմետիկայի սեփական շարքը կթողարկի հունիսի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս