Բաժիններ՝

ԱՄՆ-­ում ստեղծվել է աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ նախատեսված տիեզերք հրթիռների արձակման համար

Stratolaunch ինքնաթիռը՝ թեւերի՝ աշխարհում ամենամեծ՝ 117 մետր բացվածքով, մայիսի 31­-ին առաջին անգամ դուրս է բերվել Մոհավեի անապատի (Կալիֆոռնիայի նահանգ) օդանավարանից։

Orbital OTK կորպորացիայի ստեղծած մեքենան նախատեսված է 9100 մետր բարձրությունից տիեզերական հրթիռների արձակման համար: Այն հանդերձված է վեց Pratt&Whitney PW4056 շարժիչներով եւ իրենից ներկայացնումէ երկու ֆյուզելաժ՝ յուրաքանչյուրը 72 մետր երկարությամբ, որոնք միացված են ընդհանուր թեւով: Բուն ինքնաթիռի զանգվածը 250 տոննա է, իսկ լրիվ բեռնվածությամբ՝ 590 տոննա:

«Մենք ուրախ ենք հայտնելու, որ Stratolaunch ինքնաթիռի ստեղծման աշխատանքում կարեւոր ուղենիշ է հաղթահարվել երկրաշուրջ ցածր ուղեծիր բեռներ հասցնելու հարմար, հուսալի եւ մշտական միջոցի ստեղծման ճանապարհին»,­-Space.com ինտերնետ­պորտալի տարածած հայտարարության մեջ հայտնել է Stratolaunch Systems Corp ընկերության գլխավոր կառավարիչ Ջին Ֆլոյդը:­

Այսպիսով, ավարտված է ինքնաթիռի ստեղծման առաջին փուլը, եւ սկսվում է ցամաքային եւ թռիչքային փորձարկումների փուլը»: Ֆլոյդի խոսքով՝ Stratolaunch­ն ստեղծված է որպես օդային հարթակ Pegasus XL տանող հրթիռների արձակման համար: Առաջին փուլում այն կկրի մեկ տանող հրթիռ, իսկ հետագայում՝ մինչեւ երեք հրթիռ:

Stratolaunch ընկերությունն ստեղծվել է 2011 թվականին ամերիկացի միլիարդատեր Փոլ Ալենի կողմից, որը Microsoft կորպորացիայի հիմնադիրներից մեկն է: Նրա կարողությունը հասնում Է 18,6 միլիարդ դոլարի, եւ նա 40-­րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի
ամենահարուստ մարդկանց ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս