Բաժիններ՝

Վանաձորում վերելակի հորանն ընկած 14-­ամյա երեխայի վիճակը ծանր է. նրան կվիրահատեն

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն ընկած 14-­ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Նրա մոտ կա կրծքավանդակի սալջարդ, կոնքի երկու ոսկրի կոտրվածք և երկու ազդրի կոտրվածք: Նախատեսված է վիրահատություն` այսօր կամ վաղը, սպասում ենք առողջական վիճակի կայունացմանը: Այս պահին կարող եմ ասել, որ երեխան գիտակից է»,-նշեց Աննա Չոբանյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 30-­ին, ժամը 18:37-­ին տեղեկություն է ստացվել, որ երեխան ընկել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 2003 թ. ծնված Լ. Զ.­ը դուրս է բերվել հորանից, իսկ 2003 թ. ծնված Վ. Ա.­ը՝ վերելակի խցիկից: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Զ.­ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Ա.­ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ փորձաքննություն իրականացնելու նպատակով դեպքի վայրում է գտնվել «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-­ի Լոռու մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս