Բաժիններ՝

Քեմերոնին քննադատել են առանց հերթի գուլպաներ գնելու համար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնին նկատել են Լոնդոնի խանութներից մեկում առանց հերթի մեկ զույգ կիսագուլպա գնելիս: Այս մասին գրել է Daily Mail-­ի թաբլոիդը:

Քաղաքական գործիչը հետաքրքրվել է մեկ զույգ կիսագուլպաներով, որոնք զեղչով վաճառում էին JD Sports խանութում: Երբ Քեմերոնը թիկնապահների հետ փորձել Է խցկվելով դեպի դրամարկղն անցնել հերթ կանգնած հաճախորդների մոտով, նրան նկարահանել է այցելուներից մեկը: Կնոջը վրդովեցրել է կաբինետի նախկին ղեկավարի պահվածքը:

«Չեմ հասկանում՝ ինչու է նա այժմ ինչ­որ հատուկ վերաբերմուքի արժանանում, չէ որ նա այլեւս վարչապետ չէ: Չնայած դրան, նա փորձում էր բոլորից առաջ կանգնել»,­-պատմել է նա լրագրողներին:

Տեսագրության հեղինակը նաեւ նշել է, որ քաղաքական գործիչը խանութում իրեն ակնհայտորեն կաշկանդված էր զգում: Քեմերոնի արարքը բուռն արձագանք է հարուցել սոցցանցերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=TF2JR1oqT50

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս