Աշխատանքներ են տարվում Ֆիպիլիններից Հայաստան ուղիղ չվերթ կազմակերպելու համար
Հայաստանը Ֆիլիպինների համար կարող է հետաքրքիր զբոսաշրջային վայր լինել: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը մայիսի 26-ին ասուլիսում ասաց, որ աշխատանքներ են տարվում Ֆիլիպիններից Հայաստան ուղիղ չվերթ կազմակերպելու համար: «Ֆիլիպինները 100 միլիոն բնաչություն ունեցող քրիստոնյա երկիր է, եւ Հայաստանը կարող է նրանց համար գրավիչ դառնալ»,-ասաց նա:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով` Մշակույթի նախարարության հետ Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին շտեմարան է պատրաստվում: «Հաճախ տեղեկատվության անվտանգության խնդիր ունենք: Մեզ պետք է հստակ ինֆորմացիա զբոսաշրջային վայրերի պատմության մասին` թյուրիմացություններից խուսափելու համար»,-ասաց նա: