Պարզվել է Բուսաբանական այգու մոտ վրաերթի ենթարկված անձի ինքնությունը
Մայիսի 26-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում` Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Գ.-ը իր վարած «Mercedes C180» մակնիշի 65 AM 555 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացու (1977 թ. ծնված Ա. Հ.):
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկնները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: