Արփինե Հովհաննիսյանի դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանը նախորդ շաբաթ ընտրել է ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ: «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահներից ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի քվեարկության ժամանակ նրա դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել:
Արդյունքում Հովհաննիսյանն ԱԺ փոխնախագահ ընտրվեց 73 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ, ևս 5 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր: Եթե նկատի ունենաք փաստը, որ ՀՀԿ թեկնածուների դեմ քվեարկելու մասին ի սկզբանե հայտարարել էր «Ելք» դաշինքը՝ իր 9 պատգամավորներով, 22 դեմ ձայնն անհասկանալի էր (նույն «Ծառուկյան» դաշինքի քվեարկության մասնակցած բոլոր պատգամավորներին հանձնարարված էր կողմ քվեարկել Արփինե Հովհաննիսյանին):
Եվ ահա, ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, նրան դեմ են քվեարկողները եղել են ՀՀԿ-ական պատգամավորները: Նրան դեմ են քվեարկել ՀՀԿ կանայք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։