Բաժիններ՝

Հարավկորեացի ալպինիստուհին բարձրացել է 123­-հարկանի երկնաքերի վրա

28­-ամյա հարավկորեացի ալպինիստուհի Կիմ Ջեյնը բարձրացել է Lotte World Tower 123-հարկանի երկնաքերի վրա՝ առանց հատուկ հանդերձանքի, բացի վտանգականխման միջոցի: Այս մասին հաղորդել է Յոնհապ գործակալությունը:

Հարավային Կորեայի ամենաբարձր շենքի նվաճման համար մարզուհուն պահանջվել է շուրջ երկուսուկես ժամ: YouTube-­ում տեսահեռարձակումը վարել են երկնաքերի ալիքով:

«Դա բարդ էր: Երբ ես ավելի բարձրացա, կառչանները, որոնք օգտագործում էի, սկսեցին նեղանալ»,­-պատմել է ալպինիստուհին՝ ավարտելով վերելքը: Ջեյնի խոսքով՝ ինքը փորձել է հաճույք ստանալ գործընթացից:

https://www.youtube.com/watch?v=7h–yN4Ao9I

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս