Բաժիններ՝

Վենեսուելայում խանութները կողոպտելու ու վանդալիզմի համար ձերբակալվել է շուրջ 200 մարդ

Վենեսուելայի Միրանդա նահանգում խանութները կողոպտելու ու վանդալիզմի համար ձերբակալվել է ավելի քան 200 մարդ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-­ը, այս մասին հայտնել է Հուայկայպուրոյի քաղաքապետ Ֆրանսիսկո Գարսեսը:

«Շատ մարդիկ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Նրանք կկանգնեն դատարանի առաջ»,­-ասել է քաղաքապետը: Նրա խոսքով՝ վնաս է հասցվել հարյուրավոր խանութների:

Ապրիլի սկզբից Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են ընդդեմ գործադիր իշխանության: Բողոքի ակցիաների ժամանակ, որոնք երբեմն ուղեկցվել են անկարգություններով, ձերբակալվել է ավելի քան 2 հազար 300 մարդ, որոնցից 700-­ը շարունակում են մնալ կալանքի տակ:

Ընդդիմության տվյալներով՝ ուժայինների գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասնում է 50­-ի, հարյուրավորները վիրավորվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս