Բաժիններ՝

Թրամփի վրա հարձակումները պետական հեղաշրջման փորձ են հիշեցնում ԱՄՆ-­ում. CNBC

Ամերիկյան ԶԼՄ-­ներում այն բանի շուրջ շարունակվող շահարկումները, թե նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Սպիտակ տանը կայացած զրույցի ընթացքում իբր գաղտնի տեղեկատվություն է հրապարակել, ստիպում է ենթադրել, որ ԱՄՆ-­ում պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվում:

Այս կարծիքը մայիսի 16­-ին հայտնել է CNBC հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ջեյք Նովակը՝ մեկնաբանելով այն պնդումները, թե անցած շաբաթ ԱՄՆ­-ի ղեկավարը ՌԴ ԱԳ նախարարին գաղտնի տեղեկություններ է փոխանցել ահաբեկչության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ:

«Դա իրոք տեղեկատվական ռումբ է»,-­նշել է Նովակը: Սակայն, ընդգծել է նա, «խոսքն այն մասին չէ, որ նախագահ Թրամփը ինչ­որ հանցագործություն է կատարել»:

«Նորությունը, որն իրոք պետք է անհանգստություն առաջացնի, այն է, որ Միացյալ Նահանգների օրինականորեն ընտրված նախագահի դեմ, ինչպես երեւում է, քաղաքական հեղաշրջման փորձ է ձեռնարկվում»,-­նշել է CNBC­-ի մեկնաբանը:

Նա ասել է, որ ներկայիս սկանդալն սկսվեց այն բանից հետո, երբ «ամենաբարձր մակարդակով ինչ­որ մեկը կառավարությունում տեղեկատվության արտահոսք սարքեց այն քննարկումների վերաբերյալ, որոնք Թրամփն ունեցել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»:

«Դա պոտենցիալ առումով շատ լուրջ հանցագործություն է, եւ դա տեղի է ունենում արդեն ոչ առաջին անգամ»,­հիշեցրել է Նովակը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս