Առաջատար լրատվամիջոցները՝ Թրամփ-Էրդողան հանդիպման մասին

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին կայանալիք ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է:

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները նշում են, որ բարդ հանդիպում է սպասվում:

CNN-ը նշել է, որ նախագահները հանդիպում են Սիրիայի հարցը քննարկելու համար և միաժամանակ մատնացույց է արել Անկարայի և Վաշինգտոնի տարաձայնությունները, որոնցից մեկը Սիրիայի քրդական կազմակերպությունների նկատմամբ երկու երկրների դիրքորոշումն է: ԱՄՆ-ն աջակցում է քրդական ուժերին (PYD` «Ժողովրդավարական միություն կուսակցություն», PYD-ի ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»` YPG)՝ զենք մատակարարելով, իսկ Թուրքիան այդ կազմակերպությունները նույնացնում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ: Bloomberg-ի կարծիքով՝ երկու ղեկավարների հանդիպումը հնարավոր է ինչ-որ լուծման հանգեցնի սիրիական հարցում:

NBC-ն նույնպես անդրադարձել է երկու երկրների հարաբերություններում առաջացած խնդիրներին` եզրակացնելով, որ հանդիպումը հեշտ չի լինելու:

Associated Press-ը (AP) և The Washington Post-ը  կարծում են, որ այս հանդիպումը Թրամփի՝ օտարերկրյա ղեկավարների հետ անցկացրած հանդիպումներից ամենաբարդն է լինելու:

Բրիտանական Financial Times-ը, ի տարբերություն ամերիկյան լրատվամիջոցների, կարծում է, որ իրար շատ նման առաջնորդներն իրար հետ շատ լավ համաձայնության կգան:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս