Մարին լե Պենը վերադարձել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի պաշտոնին
Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը, որը պարտություն կրեց ընտրությունների երկրորդ փուլում, նախագահական ընտրարշավի ընթացքում արձակուրդից հետո վերադառնում է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարմանը։
Ֆրանսիական հեռուստաալիքի հետ հարցազրույցում, որը լե Պենը տվել էր քվեարկության առաջին փուլից հետո, նա հայտարարել էր, որ ընտրարշավի ժամանակաշրջանում հեռացել է իր կուսակցության գործերից: Այն ժամանակ նա նշել էր, որ «արձակուրդ է վերցրել Ազգային ճակատի իր նախագահությունից» եւ «միայն նախագահի թեկնածու է»:
Նախագահական մրցարշավի ժամանակահատվածում կուսակցության առաջնորդի պաշտոնը վարում էր Սթիվ Բրիուան, որն ավելի վաղ «Ազգային ճակատի» փոխնախագահն էր:
«Հպարտանում եմ այն վստահությամբ, որն ինձ ցուցաբերեց Մարին լե Պենը: Նա այսօր վերադարձել է «Ազգային ճակատի» նախագահի պաշտոնին: Գնում ենք դեպի խորհրդարանական ընտրություններ»,-գրել է Բրիուան Twitter-ի իր էջում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: