Բաժիններ՝

Եմենի մայրաքաղաքում արտակարգ դրրություն է հայտարարված խոլերայի պատճառով

Եմենի մայրաքաղաք Սանայում, որը գտնվում է հուսի ապստամբների վերահսկողության ներքո, արտակարգ դրություն է հայտարարված խոլերայի բռնկման պատճառով, տեղեկացնում է BBC-­ին:

Եմենի առողջապահության նախարարությունը միջազգային հումանիտար կազմակերպություններին հորդորել է երկրին օգնություն ցույց տալ խոլերայի համաճարակի դեմ պայքարելու համար:

Եմենի առողջապահության համակարգը, որը խիստ տուժել է ռազմական գործողություններից, չի կարող հաղթահարել համաճարակը, հավելել են նախարարությունում:

Մայիսի 11­-ին ՄԱԿ-­ում հայտնել են, որ վերջին ժամանակներս Եմենում խոլերայից 51 մարդ է մահացել: «Կարմիր խաչի» տվյալներով՝ մայիսի 14-­ի դրությամբ մահացածների թիվը հասել է 115­-ի: Ենթադրվում է, որ վարակվածների թիվը կազմում է 2,7 հազարից մինչեւ 8,5 հազար:

Եմենում շարունակվում է պատերազմը հուսի ապստամբների, որոնց աջակցում է Իրանը, եւ կառավարական բանակի միջեւ, որն ստանում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի աջակցությունը:

Հակամարտության ընթացքում, որն սկսվել է 2014 թվականին, երկրում դադարել է աշխատել առողջապահության հիմնարկների մոտ կեսը: Շուրջ 7,6 միլիոն մարդ ապրում է այն մարզերում, որտեղ մաքուր խմելու ջրից օգտվելու հնարավորություն չկա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս