ԿԺԴՀ-ն կշարունակի հրթիռային փորձարկումները. Կիմ Չեն Ըն
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային ճյուղի գիտնականներին եւ տեխնոլոգներին ցուցում է տվել «պատրաստվել նոր փորձարկումների»: Ինչպես հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, նա այս մասին հայտարարել է մայիսի 14-ին նոր տիպի «Հվանսոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումից հետո, որն անցել է 787 կիլոմետր:
Անհրաժեշտ է «ստեղծել ավելի ճշգրիտ եւ բազմազան միջուկային սարքեր եւ հարվածային միջոցներ, ինչպես նաեւ պատրաստվել նոր փորձարկումների, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները եւ նրանց վասալները ճիշտ ընտրություն չեն անի»,-նշել է առաջնորդը:
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ Փենյանը «պատրաստ է պատասխան տալու, եթե ԱՄՆ-ը համարձակվի ռազմական սադրանք իրականացնել ժողովրդական հանրապետության նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։