Սիրիացի զինվորականները միաժամանակ 30 հարսանիք են արել Հալեպում
Սիրիացի զինվորականները միաժամանակ 30 հարսանիք են արել Հալեպում: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մի քանի զինվորներ հանդիսությանը ժամանել էին առաջնագծից։
«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կյանքը մեր երկրում շարունակվում է: Բայց այսօր էլ մենք զինվորական համազգեստով ենք: Ցանկացած պահի պատրաստ ենք վերադառնալ առաջնագիծ: Իսկ կոստյում կհագնենք, երբ Սիրիայում պատերազմն ավարտվի»,-պատմել է Օմար Հաջարը:
Հարսանեկան ավտոշարասյունը՝ ոստիկանության ուղեկցությամբ, անցել է քաղաքով: Ավտոերթի ընթացքում ճանապարհները փակվել էին անվտանգության նակատառումներով: Նորապսակներն այցելել են նաեւ Հալեպի պատմական թաղամասեր, որտեղ բոլորովին վերջերս մարտեր էին ընթանում։