Բաժիններ՝

Քրդերի հետ բախման հետևանքով կրկին թուրք զինվորներ են սպանվել

Թուրքիայի զինված ուժերը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով կրկին կորուստներ է ունեցել: Այս մասին հաղորդում թուրքական «Հաբերլեր»­-ը:

Բախումները տեղի են ունեցել Աղրը նահանգի Դողուբայազետ և Վանի նահանգի Չալդըրան շրջանների միջև ընկած Թոնդուրեք լեռան հատվածում թուրքական ԶՈՒ կողմից PKK դեմ իրականացվող հատուկ գործողությունների ժամանակ: Բախումների հետևանքով զոհվել է 2 թուրք զինվոր, 11­-ը՝ վիրավորվել:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-­ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:

1980-­ականներից մինչև հիմա թուրքական ԶՈՒ­-ի քրդական ուժերի հետ ունեցած բախումների հետևանքով գրանցվել է մոտ 50 հազար մարդկային կորուստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս