Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը պատրաստ է ամռանն «Արսենալից» տեղափոխվել «Լիվերպուլ»
«Զինագործը» փոփոխություն է ուզում:
Ֆուտբոլիստը դիտարկում է Մերսիսայդ տեղափոխվելու հնարավորությունը, որտեղ կարող է խաղալ կենտրոնական կիսապաշտպանի իր սիրած դիրքում: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Լիվերպուլը» հետևում է ֆուտբոլիստին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը. «Արսենալը» Ալեքսին դեռ չի առաջարկել երկարաձգել պայմանագիրը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Յուրգեն Կլոպը, ով ցանկանում է ուժեղացնել թիմը 2017-18թթ. Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ:
2016-17թթ. մրցաշրջանում Ալեքսն անցկացրել է 28 հանդիպում, խփել է 2 գնդակ և կատարել է 7 փոխանցում:
Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 20 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը