Դելիում գազի արտահոսքի հետևանքով հոսպիտալացվել է 200 աշակերտ
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի դպրոցներից մեկից հոսպիտալացրել է շուրջ 200 աշակերտ` մոտակա պահեստից գազի արտահոսքից հետո: BBC-ն գրում է, որ աշակերտները սկսել են բողոքել աչքերի և կոկորդի ցավից: Արդյունքում դպրոցում բոլոր գտնվածները տարհանվել են: Մասնագետներն այժմ փորձում են պարզել, թե ինչ տեսակի գազ է եղել պահեստում:
Բժիշկների խոսքերով` թունավորված աշակերտների վիճակը բավարար է, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: BBC-ն գրում է, որ Հնդկաստանում բավականին շատ են գազի արտահոսքից թունավորումների դեպքերը: Առաջին հերթին դա կապված է
քիմիական նյութերի պահպանման վատ պայմանների և անվտանգության ցածր չափանիշների հետ: