Հայ-ռուսական միացյալ զորախումբը պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք

Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններին վտանգ սպառնալու դեպքում կկիրառվի հայ-ռուսական միացյալ զորախումբը: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: «Միացյալ զորախումբ պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից մեր սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք»,- նշեց Մակարյանը:

Անդրադառնալով թուրքական կողմի հայտարարություններին Նախիջևանում Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու մասին` Անդրանիկ Մակարյանն ընդգծեց, որ թուրքական կողմի նման հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն,   քանի որ նման գործելաոճը նրանց արյան մեջ է: «Եթե Հայաստանի Հանրապետության սահմանի վրա, այդ թվում` այդ ուղղությունից, վտանգ սպառնա, միանշանակ, մեր սուրբ պարտականությունն է համատեղ ուժերով կանգնել մեր ոսոխի առաջ: Դա երկաթբետոնե հիմքով ամրապնդված է համապատասխան փաստաթղթերի մեջ», – ասաց միացյալ զորքերի հրամանատարը:

Տեսանյութեր

Լրահոս