«Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում». Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել։ «Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն: Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է նա։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ իր էջում լուսանկար է հրապարկել դեպքի վայրից։ Ըստ նրա՝ փաստաբաններն ունեն մարմնական վնասվածքներ։