Բաժիններ՝

Մակրոնը նախագահի ընտրություններում լե Պենին կհաղթի ձայների 22 տոկոս առավելությամբ. OpinionWay

«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը հաղթանակ կտանի Ֆրանսիայի նախագահակա ընտրությունների երկրորդ փուլում՝ իր գլխավոր մրցակցին՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենին, գերազանցելով ձայների 22 տոկոսով: Այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որն ապրիլի 25­-ին անցկացվել
է OpinionWay սոցիոլոգիական ծառայության կողմից:

Այս ծառայության կանխատեսումներով՝ նախագահական մրցարշավի վճռորոշ փուլում Մակրոնի օգտին կքվեարկի ֆրանսիացիների 61 տոկոսը, լե Պենի օգտին՝ 39 տոկոսը:
Պետության նոր ղեկավարի ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում տեղի է ունեցել ապրիլի 23-­ին: Դրան մասնակցել են 11 թեկնածուներ:

Դրա արդյունքում, երկրի ՆԳ նախարարության տվյալների համաձայն, «Հառաջ» շարժման հիմնադիրն առաջին տեղն է զբաղեցրել՝ հավաքելով ձայների 24,01 տոկոսը: Մարին լե Պենը երկրորդն է դարձել իր օգտին տրված 21,30 տոկոս ձայներով:

Հինգերորդ հանրապետության ղեկավարի ընտրությունների վճռորոշ փուլը տեղի կունենա մայիսի 7­-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս