 
                        Պայթյուն Վայոց ձորի գազալցակայաններից մեկում. նախնական տվյալներով՝ կա 1 զոհ, 2 տուժած
 
                                    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 23-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և երկու տուժած: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        