Ինչպես ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից ընդամենը մեկ բաղադրիչի օգնությամբ
Իրանի հատվածում տեղակայված վահանաձև գեղձը կարևոր նշանակություն ունի օրգանիզմում կատարվող մի շարք գործընթացների համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այն թիրոքսին է արտադրում՝ հորմոն, որը պատասխանատու է նյութափոխանակության գործընթացի համար։ Գոյություն ունի վահանաձև գեղձի վիճակի երկու հիմնական տիպ՝ հիպոթիրեոզ և հիպերթիրեոզ։
Հիպերթիրեոզն առաջանում է, երբ վահանաձև գեղձը չափազանց ակտիվ է։ Այս դեպքում վահանաձև գեղձը մեծ քանակով հորմոններ է արտադրում։ Այս վիճակը բնորոշվում է հետևյալ նշաններով.
- քրտնարտադրություն
- խնդիրների քնի հետ
- հիշողության կորուստ
- խնդիրներ աղիների հետ
- սրտխփոց
- քաշի նվազում
- դաշտանային ցիկլի խանգարում
- քրոնիկական հոգնածություն։
Հիպոթիրեոզն առաջանում է, երբ վահանաձև գեղձը քիչ ակտիվ է, չի արտադրում անհրաժեշտ քանակով հորմոններ։ Այս դեպքում նկատվում են հետևյալ նշանները.
- ավելորդ քաշ
- մկանային սպազմեր
- դաշտանային ցիկլի կրճատում
- այտուց իրանի սկզբնական հատվածում
- հոգնածություն
- հիշողության կորուստ
- չոր մաշկ և մազեր
- դեպրեսիա։
Ըստ կայքի՝ գոյություն ունի միջոց, որն արդյունավետորեն կլավացնի վահանաձև գեղձի վիճակը։ Բաղադրիչներ
- 40 մանրացրած ընկույզ
- 1 կիլոգրամ մեղր։
Ինչ է հարկավոր անել
- Հարկավոր մաքրել ընկույզը, չորացնել այն։
- Լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք մեղրը։
- Ցերեկվա ընթացքում այն պետք է բաց լինի։
- 40 օր անց քամեք հեղուկը։
Օգտագործման եղանակը
Ամեն ինչ շատ պարզ է․ Պարզապես հարկավոր է 2 թեյի գդալ օգտագործել այն առավոտյան քաղցած վիճակում և քնելուց առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը