Բաժիններ՝

Facebook­-ը մտքի ուժով համակարգչի կառավարման մեթոդներ է մշակում

Ամերիկյան Facebook կորպորացիան մշակում է մեթոդներ, որոնք մարդկանց թույլ կտան համակարգիչը կառավարել մտքի ուժով՝ առանց սարքերի կիրառման: Ապրիլի 19-­ին այս մասին հայտարարել է Ռեգինա Դուգանը, որն ընկերությունում գլխավորում է Building 8 անվանումը կրող բաժինը, որն զբաղվում է համապատասխան հետազոտություններով:

«Իսկ եթե՞ դուք կարողանաք անմիջականորեն գրանցել մտքերը: Դա անիրական է թվում, բայց նման բան, հավանաբար, հնարավոր կլինի ավելի շուտ, քան դուք ենթադրում եք»,­-նշել է նա F8 կոչվող ճյուղային խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ, խորհրդաժողով, որը Facebook-­ը կազմակերպել էր Սան Խոսե քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ):

Աշխատակցուհին նշել է, որ մոտ հեռանկարում ընկերության խնդիրն է ստեղծել համակարգ, որը թուլ տա մտքի ուժով գրանցել րոպեում 100 բառ եւ չպահանջի ինչ­որ տարրերի ներընտելացում մարդու մարմնի մեջ:

Facebook­-ը, մասնավորապես, քննարկում է հատուկ տվիչների միջոցով լռություն պահպանող մարդու ուղեղում խոսողական կենտրոնների ակտիվությանը հետեւելու եւ տեղեկատվությունը համակարգչին փոխանցելու հնարավորությունը: Ըստ որում Դուգանը հավաստիացրել է, որ ընկերությունը չի փորձում մշակել համակարգեր, որոնք «վերծանեին մարդկանց պատահական մտքերը», հաղորդելէ ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս