Դահուկորդուհու անհաջող թռիչքը ցնցել է հանդիսականներին
Ամերիկացի դահուկորդուհի Մագնոլիա Նեուն հանդիսականներին ցնցել է լեռան լանջից կատարած անհաջող թռիչքով: Անկման տեսագրությունը 16-ամյա աղջիկը զետեղել է Instagram-ում։
Տեսահոլովակում լսվում է, թե կադրի հետեւում ինչպես է մեկը գոչում. «Գնա՜, դու կանե՜ս դա: Այո՜»: Դրանից հետո Մագնոլիան ընկնում է եւ յոթ անգամ գլորվում:
«Օլիմպիական խաղերի որակավորում… «մարմնամարզություն» մարզաձեւից», կատակում է դահուկորդուհին: Նա նշել է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել: «Բոլոր ոսկորներս անվնաս են: Ես լավ եմ: Դա չափազանց զվարճալի էր»,-ասել է նա: