![](/banners/BeFunky-design.jpg)
ԻՊ-ի զինյալներն Իրաքում իպրիտ են կիրառել ամերիկացի զինվորականների դեմ
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/iraq.jpg)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում: Այդ մասին հայտնել է CBS News-ը:
Թունավոր գազի կիրառմամբ գրոհը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Դրա հետեւանքով Իրաքի 25 քաղաքացիներ դիմել են բժշկական օգնության, ամերիկացիների թվում տուժածներ չկան, հաղորդել է հեռուստաալիքը:
Նշվում է, որ դա արդեն երկրորդ քիմիական գրոհն է վերջին մի քանի օրվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԻՊ-ի զինյալները թունավոր նյութեր են օգտագործել Մոսուլի արեւմուտքում տեղի ունեցած մարտերում: Չհաստատված տվյալներով՝ խոսքը վերաբերում է քլորին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: