Բաժիններ՝

Քեթի Փերին իր դեբյուտային հավաքածուից վարդագույն կոշիկներն անվանել է Հիլարի Քլինթոնի պատվին

Ամերիկացի փոփ­աստղ Քեթի Փերին թողարկել է կանանց կոշիկների դեբյուտային հավաքածուն: Շուրջ 40 զույգ կոշիկների թվում լրագրողների ուշադրությունը հատկապես գրավել են «Հիլարի» անվանմամբ վարդագույն կոշիկները:

Երգչուհին չի թաքցնում, որ իր հավաքածուի այդ մասը նվիրել է նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին, որն անցյալ տարի Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն էր առաջադրել ԱՄՆ-­ի նախագահի պաշտոնի համար եւ ընտրություններում զիջել հանրապետական Դոնալդ Թրամփին:

Կոշիկները դասական ոճով են՝ սուր լեզվակ, չափավոր ոտնաթումբ եւ քառակուսի կրունկներ: Կոշիկի այդ զույգը փորձելու իրավունքը, բնականաբար, տրվել էր Հիլարի Քլինթոնին: Նա դա արել է կանանց՝ թվով ութերորդ համաշխարհային գագաթնաժողովում, որը Նյու Յորքում անցկացվել է անցած շաբաթ: Փերին իր կողմից այդ մասին պատմել է Twitter­-ի եւ Instagram­-ի իր էջերում:

Այդ կոշիկը ներկայում առաջարկվում է 139 դոլարով: Հավաքածուի հեղինակը գնորդների ակտիվությունը խթանելու նպատակով ժամանակավոր զեղչ է հայտարարել:
Քեթի Փերին Քլինթոնի համոզված կողմնակիցն է: Երգչուհին քանիցս բարեգործական համերգներ է տվել հաջակցություն նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածուի:

Քեթի Փերին, Forbes հանդեսի վարկածով, աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների առաջին տասնյակում է: Հանդեսի վարկանիշն անցյալ տարվա նոյեմբերին գլխավորել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը 170 մլն դոլար է վաստակել 12 ամսվա ընթացքում:

Փերին (41 մլն դոլար) այդ ցուցանիշով զիջել է բրիտանուհի Ադելին (80,5 մլն դոլար), Մադոննային (76,5 մլն դոլար), ամերիկուհիներ Ռիհաննային (75 մլն դոլար) եւ Բեյոնսեին (54 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս