Նազարբաևը կարգադրել է ղազախական այբուբենը փոխադրել լատինական գրի
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը երկրի կառավարությանը հանձնարարել է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ։
«Մենք կսկսենք (լատինական գրի անցման) նախապատրաստական աշխատանքը», ասված է Նազարբաեւի՝ «Եգեմեն Ղազախստան» («Անկախ Ղախախստան») թերթում հրապարակված հեղինակային հոդվածում:
«Մինչեւ 2017 թվականի վերջը, գիտնականների եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներից հետո, պետք է մշակվի
ղազախական նոր այբուբենի միասնական ստանդարտ եւ լատինական գրի անցման գրաֆիկ», ընդգծել Է պետության ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: