
Կա միայն 2 ակումբ, որ կտեղափոխվի Օբամեյանգը

Ամառային տրանսֆերային պատուհանի բացմանը դեռ շատ կա, սակայն ակումբներն արդեն առաջարկներով են դիմում ակումբներին, իսկ մամուլն էլ անընդհատ փոխում է ֆուտբոլիստների ակումբային գրանցումը: Խոսակցությունների կենտրոնում է Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի ֆուտբոլիստ Պիեր Էմերիկ Օբամեյանգը:
Դորտմունդյան ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտնել է, սակայն, որ կա միայն 2 ակումբ, ուր կարող է տեղափոխվել Օբամեյանգը: Այս ակումբներն են Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»:
«Երբ «Բարսելոնան» կամ «Ռեալը» կապվեն մեզ հետ, կմտածենք Օբամեյանգին բաց թողնելու մասին: Բայց հուսով ենք, որ նա դեռ երկար կմնա մեզ հետ: Այլ ակումբները մեզ չեն հետաքրքրում»,- նշել է Վատցկեն:
Սիրարփի Աղաբաբյան