Բաժիններ՝

«Մի փոքր խանդում եմ Ռիբերիի և Անչելոտիի համբույրից հետ». Արիեն Ռոբեն

Արիեն Ռոբենը մեկնաբանել է Կարլո Անչելոտիի արարքը, ով համբուրեց Ֆրանկ Ռիբերիին «Բորուսիայի» հետ խաղում (4:1)՝ նրան փոխարինելուց հետո:

«Այո, ես մի փոքր խանդում եմ, բայց հնարավոր է` ինձ էլ մի օր կհամբուրեն»,- Ռոբենին է մեջբերում Goal.com-ը:

Ռիբերին ավելի է տաքացրել Ռոբենի ցանկությունը՝ գլխավոր մարզչի համբույրը «հաճելի» անվանելով. «Համբույրը բնական և հաճելի ստացվեց: Այդ ժեստում մեծ քանակության էմոցիա կար»:

Անչելոտին համբույրը բացատրել է նրանով, որ ապրիլի 7-ին Ռիբերիի ծննդյան օրն է:
Եթե Ռոբենը ստիպված է լինելու սպասել իր ծնունդին, որպեսզի համբույր ստանա, ապա դա տեղի կունենա հունվարի 23-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս